Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Իսկ ո՞ւր մնաց ընտրողների քվեն

Իսկ ո՞ւր մնաց ընտրողների քվեն
13.03.2013 | 18:25

Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է իր հացադուլը Ազատության հրապարակում, ընդդիմադիր մեկ այլ բևեռում՝ Հայ ազգային կոնգրեսում տեղի են ունենում ոչ պակաս հետաքրքիր զարգացումներ: ՀԱԿ-ը, որը որպես դաշինք մտավ խորհրդարան ու ձևավորեց յոթ հոգանոց խմբակցություն, այժմ վերածվում է կուսակցության: Եվ հետաքրքիրն այն է, որ կուսակցության նախաձեռնող խմբում ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ներկայացնող պատգամավորներից երեքի անունն է նշվում՝ Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Գագիկ Ջհանգիրյան: Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը չի անդամակցելու նորաստեղծ կուսակցությանը, քանի որ նախաձեռնել է քաղաքացիական պայմանագիր, որի մասնակիցները պետք է լինեն անկուսակցականներ: Միաժամանակ նա հերքել է այն տեսակետը, որ ՀԱԿ դաշինք գոյություն չունի: Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ ՝ ՍԴՀԿ-ն պահպանելու է դաշինքային հարաբերությունները: Հրանտ Բագրատյանից և Ստեփան Դեմիրճյանից առայժմ կուսակցության մասին հրապարակավ որևէ հայտարարություն չենք լսել: Հիմա մի փոքրիկ անդրադարձ. անցյալ տարի, ԱԺ ընտրություններում, ընտրողներն իրենց քվեն տվել են ՀԱԿ դաշինքին՝ ակնկալելով, որ ԱԺ-ում տեղ գտած ընդդիմադիր պատգամավորները կներկայացնեն իրենց շահերը: Ընդ որում, ՀԱԿ-ը միշտ հայտարարել է, որ կաշառքով և վարչական լծակներ օգտագործելով չի մտել ԱԺ, այլ՝ ընտրողների քվեով: Հիմա, երբ ՀԱԿ-ի՝ որպես դաշինք, լինել-չլինելու մասին նույն ՀԱԿ-ում չկա միասնական տեսակետ, հարց է ծագում՝ ո՞վ է տեր կանգնելու այն ընտրողների քվեին, որոնք, կաշառքի փոխարեն, ընտրել են գաղափարը: Միգուցե նորաստեղծ կուսակցության մեջ ընդգրկված ակտիվիստնե՞րը, որոնք այսօր գործող վարչախմբի դեմ կարող են պայքարել հրապարակներում և սոցիալական ցանցերում, բայց ո´չ խորհրդարանում, քանի որ նրանք չեն ստացել մանդատներ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 5381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ